Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիայի նախագահ Օզալը Բուշին համոզում է Արցախը փոխանակել Մեղրիով

Թուրքիայի նախագահ Օզալը Բուշին համոզում է Արցախը փոխանակել Մեղրիով
30.05.2017 | 10:11

Թուրղուտ Օզալը՝ Ջորջ Բուշին.
-Հիմա անդրադառնամ Լեռնային Ղարաբաղին։ Մի գաղափար ունեմ։ ԼՂ-ն 80 % բնակեցված է հայերով և 20 % ադրբեջանցիներով։ Նրանք կարող են տարածքների փոխանակում իրականացնել։ ԼՂ-ն կարող է հանձնվել Հայաստանին, փոխարենը Ադրբեջանը տարածք ստանա Հայաստանից, որը կմիացնի Ադրբեջանի երկու տարածքները (նկատի է առնվում Ադրբեջանն ու Նախիջևանը): Ստալինը այստեղ սահմաններ է գծել և այդ հատվածը տվել էր հայերին՝ նրանց սիրաշահելու համար:
Պետքարտուղար Ջեյմս Բեյքեր.
-Ի՞նչ պետք է տեղի ունենա փոխանակվող տարածքի հայկական բնակչության հետ։
Նախագահ Օզալ.
-Մոտ 50000 մարդ է, որոնք պետք է տեղահանվեն։ Հակառակ պարագայում այս պատերազմը երբեք չի ավարտվի։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Հայաստանն էլ լավ հարաբերությունների կարիք ունի Թուրքիայի հետ։ Բացի դրանից այլ պատճառ էլ կա, թե ինչու է պետք այդպես անել։ Կենտրոնական Ասիայի պետությունները կարիք ունեն դուրս գալու դեպի Եվրոպա։ Նոր ռուսական իշխանությունները ցանկանում են լինել Ցարական Ռուսաստանի պես։ Նրանք ցանկանում են, որ բոլոր ճանապարհները գնան դեպի Մոսկվա։ Կոմունիստների ժամանակ ամբողջ արտադրանքը գնում էր Մոսկվա։ Այս պետություններին կարող է վտանգ սպառնալ։ Բոլոր խողովակաշարերը գնում են Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով են անցնում։ Նույնիսկ հիմա թուրքմենական գազը գնում է Ռուսաստանի միջով։ Դրա համար էլ իրենք այժմ ուղիներ են փնտրում Թեհրանի կամ Թուրքիայի միջոցով։ Իմ պլանի օգնությամբ մենք կարող ենք այդ խողովակաշարը Ադրբեջանի միջոցով միացնել Թուրքիային և տանել Եվրոպա։ Այս պետությունները կարիք ունեն դուրս գալու դեպի Եվրոպա ոչ Ռուսաստանի տարածքով։ Այլ տարբերակ է Աֆղանստանով, Պակիստանով, այնուհետ՝ Հնդկական օվկիանոսով։ Կարևոր է, որ այս պետությունները անկախ դառնան Ռուսաստանից՝ ենթակառուցվածքների զարգացման միջոցով։


Պետքարտուղար Բեյքեր.
-Դա այն է, ինչ մենք հիմա արդեն անում ենք։ Բոլորը, բացի տաջիկներից, դրան համաձայն են։ Կարծում եք` նրանք զգուշանո՞ւմ են Իրանից։
Նախագահ Օզալ.
-Չեմ կարծում։ Տաջիկները սուննի են, խնդիր չի առաջանա։ Բայց այստեղ կարևորը Ադրբեջանն է։ Նրանք միջանցքի կարիք ունեն, և Ադրբեջանը կարող է դա տրամադրել։ Սա նաև Հայաստանին է ձեռնտու։
Պետքարտուղար Բեյքեր.
-Արդյո՞ք ադրբեջանցիները համաձայն կլինեն դրան։ Խնդրում եմ մեզ տեղեկացնեք։ Մենք կցանկանանք տեղյակ լինել։ Բացի դա, մենք որոշ դեմոգրաֆիկ ուսումնասիրություններ կանենք։

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Վաշինգտոն

Դիտվել է՝ 2565

Մեկնաբանություններ